ընդլայնիր
Ի՞ՆՉ ԴԻՏԵԼ ԱՅՍՕՐ
Մանկական
Խմբագրական
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆՏՐԱՆԻՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ
Սապիենս փոդքասթի նոր էպիզոդում հոգեբույժ Արամ Հովսեփյանը և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ավետիսյանը զրուցում են հոգեկան առողջության, կինոյի և նոր էթիկայի մասին, այս համատեքստում համեմատություններ տանում հետխորհրդային և արևմտյան ֆիլմերի միջև, և քննարկում, թե արդյոք արվեստը պետք է ձգտի օգտակար լինել։
Իրականության այսօրվա պատկերը լի է կերպարներով, որոնք ունեն որոշակի ազդեցություն հանրության վրա։ Բայց արդյո՞ք նրանք օժտված են հեղինակությամբ։ Չէ՞ որ նրանք են հաճախ հանդես գալիս հնարավոր հեղինակությունների դեմ և կարծես քանդում դրանց ստեղծած ենթակայական աստիճանակարգ կապերը։ Պատմական առումով՝ հեղինակության հանդեպ խորացող ճգնաժամը կամ հեղինակազրկումը Հաննա Արենդթի համոզմամբ՝ ծագումով ու բնույթով քաղաքական է և իրեն զգացնել […]
Աննա Մինասյանի «Բարեփոխումների օրակարգեր» փոդքասթը նվիրված է հայաստանյան և վրաստանյան ինստիտուցիոնալ ոլորտներում բարեփոխումների ընթացքի վերլուծությանը ու փորձագետների միջև փորձի փոխանակմանը: Փոդքասթի հյուրերն են տարբեր ոլորտներում բարեփոխումներ իրականացնող մասնագետներ՝ Հայաստանից և Վրաստանից՝ հեռակապով: Փոդքասթի տասնմեկերորդ էպիզոդը նվիրված է դատաիրավական բարեփոխումներին: Հաղորդման հյուրերն են իրավունքի պրոֆեսոր, «Հանուն ժողովրդի» կուսակցության նախագահ Աննա Դոլիձեն և ՀՀ Միջազգային իրավական հարցերով […]